Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|
12:54 - 06 մայիսի, 2019

Լիլիթ Մակունցը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի մասին |news.am|

news.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում անդրադարձել է Արսեն Ջուլֆալակյանի եւ նրա հոր՝ Լեւոն Ջուլֆալակյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հրապարակումներին:

Լրագրողների հետ զրույցում ասել է. «խոսել եմ Արսեն Ջուլֆալակյանի հետ, որովհետեւ մամուլում տեղ էին գտել տեղեկություններ, որ Արսեն Ջուլֆալակյանն ու իր հայրը բռնության են ենթարկել մի քաղաքացու:

Արսեն Ջոլֆալակյանն ասել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նա իր հոր հետ ներկայացել են ոստիկանություն, որպեսզի հասկանան, թե ինչի մասին է խոսքը: Իրենք էլ իրենց հերթին ներկայացրել են պարզաբանում, թե Արսեն Ջուլֆալակյանի գործընկերոջ հետ ինչ խոսակցություն է եղել: Հաստատում եմ, որ նման ծեծկռտուք, բռնի գործողություններ չեն եղել»:

Հարցին, թե այդ դեպքում ինչպես է այդ քաղաքացին վնասվածքներով հայտնվել հիվանդանոցում, Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Որքանով հրապարակվել է մամուլում, որեւէ վնասվածք քաղաքացին չի ստացել, հայտնվել է հիվանդանոցում բարձր ճնշման հետեւանքով: Ինչ վերաբերում է մնացյալին, քանի որ դա քաղաքական տիրույթի հարց չէ, ավելի լավ է, որ լրացուցիչ պարզաբանումներ ստանաք հենց Ջուլֆալակյանից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել