ԼՀԿ-ի առաջարկածն այլընտրանքային նախագիծ է, որի իրավունքը Սահմանադրությամբ չունենք․Լիլիթ Մակունց |24news.am|
10:14 - 17 ապրիլի, 2019

ԼՀԿ-ի առաջարկածն այլընտրանքային նախագիծ է, որի իրավունքը Սահմանադրությամբ չունենք․Լիլիթ Մակունց |24news.am|

24news.am: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր Ազգային ժողովում կառավարության կառուցվածքին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ անդրադարձավ կառավարության կառուցվածքի մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած առաջարկությունների փաթեթին՝ ասելով
«Լուսավոր Հայաստանի մեր գործընկերները կառավարությանը ներկայացրել են այլընտրանքային մոդելի նախագիծ, որի իրավունքը Հայաստանի Սահմանադրությամբ, մենք չունենք, դա կառավարության տիրույթում է։ Մակունցը կարծիք հայտնեց, որ դա իրատեսական չէ։

«Սա կառավարության աշխատանքներն արդյունավետ դարձնելու մասին նախագիծ է ու չի վերաբերում Ազգային ժողովի վերահսկողական գործիքները ավելացնելուն։ Աշխարհի ոչ մի կառավարություն չի ներկայացնում մի նախագիծ, որով փորձ է արվում վերահսկելի դարձնել իր գործառույթները։ Դա մեր գործառույթն է, հարգելիներս»։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել