Իրականացվում են այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումները․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
14:05 - 06 ապրիլի, 2020

Իրականացվում են այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումները․ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ասաց, որ շուկան վերահսկվում է, ՏՄՊՊՀ-ն իրականացնում է ամենօրյա մոնիթորինգ։

«Հնարավոր են գների որոշակի բարձրացումներ։ Իրականացվում են այլընտրանքային միջոցառումներ, որոնք հնարավորինս կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումները-, նշեց նա։ 

Վարոս Սիմոնյանն անդրադարձավ նաև Վրաստանում գործող սահմանափակումներին։ 

«Վերին Լարսում մարտ ամսին որոշակի դժվարություններ կային՝ կապված ձյան հետ, և սահմանակետը փակ էր։ Պետք է խնդրենք մեր բոլոր բեռնափոխադրողներին և ընկերություններին, որ որոշակի գործողություններ կազմակերպելուց առաջ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ այս օրերին  կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում երկրների կողմից իրականացվող միջոցառումները, որոնք, իհարկե, լրացուցիչ դժվարություններ են առաջացնում բոլոր տնտեսվարողների համար»,- ասաց նա։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել