«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատի է տվել ԱԱԾ-ին |factor.am|
13:50 - 09 հուլիսի, 2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատի է տվել ԱԱԾ-ին |factor.am|

factor.am: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության։

Հայցվոր կողմը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրել իրենց կողմից նախկինում պահանջված տեղեկությունները, որոնք ԱԱԾ-ն հրաժարվել է տրամադրել։

Դատական գործում նշված է, որ սույն թվականի հունվարի 25-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրությամբ դիմել էր ԱԱԾ-ին՝ խնդրելով տրամադրել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը (կամ նախարարի համապատասխան հրամանի և կից ցանկի պատճենը)` բացառությամբ ցանկի այն մասերից, որոնցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք, սակայն մերժում ստացել։ Այսպիսով կազմակերպությունը դիմել է դատարան, դատական նիստի օր դեռ նշանակված չէ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել