Իտալիայում փակվել են սրճարանները, ռեստորանները և հանրային այլ օբյեկտներ
10:10 - 12 մարտի, 2020

Իտալիայում փակվել են սրճարանները, ռեստորանները և հանրային այլ օբյեկտներ

Երեկ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտին անցկացրել է ճեպազրույց։ Հաշվի առնելով, որ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է մոտ 200 մարդ՝ նա հայտարարել է, որ Իտալիան էլ ավելի է խստացնում կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումները, մասնավորապես

  • արգելվում է ցանկացած տեսակի առևտրային գործունեություն՝ բացառությամբ մթերային խանութներ ու դեղատներ այցելելու դեպքերի,
  • փակվում են սրճարանները, ռեստորանները, վարսավիրանոցները և այլ առաջնային կարևորություն ունեցող հանրային օբյեկտներ,
  • բանկերն ու հանրային տրանսպորտը շարունակում են աշխատանքը։

Նա հավելել է, որ ձեռնարկված նոր քայլերի ազդեցությունը պարզ կդառնա մի քանի շաբաթ հետո, և շնորհակալություն հայտնել բնակչությանն իրենց ջանքերի համար՝ ասելով, որ իտալացիները շուտով նորից կկարողանան գրկել իրար։

Աղբյուրը՝ theguardian.com:

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել