Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մոտ 800 մարդ է մահացել. Բորելի
 |tert.am|
10:40 - 22 մարտի, 2020

Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից մոտ 800 մարդ է մահացել. Բորելի |tert.am|

tert.am: Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդութունից մահացածների թիվը մեկ օրում կազմել է մոտ 800 մարդ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին շաբաթ հայտնել է Քաղպաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին:

Վերջինիս խոսքով՝ սա նոր հակառեկորդ է երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր, մահացության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4825 մարդու:

«Ցավոք, այսօր 793 մահ է գրանցվել մեզ մոտ: Սակայն ուզում եմ ընդգծել, որ մենք չենք տարանջատում «կորոնավիրուսով» մահացածներին և «կորոնավիրուսից» մահացածներին»,- ասել է Բորելին: Երկրի ողջ տարածքում վարակվածների թիվը ներկա պահին կազմում է 42 681 մարդ, որը 4871-ով ավելին է նախորդ օրվանից: Ապաքինվածների թիվը գերազանցել է 6000-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել