Թուրքիան հատուկ ջոկատայիններ է տեղակայել Հունաստանի հետ սահմանին |ermenihaber.am|
19:17 - 05 մարտի, 2020

Թուրքիան հատուկ ջոկատայիններ է տեղակայել Հունաստանի հետ սահմանին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիան 1000 հատուկ ջոկատային է տեղակայել Հունաստանի հետ սահմանին՝ Մերիչ գետի հատվածում, որպեսզի կանխվի այդ երկրից փախստականների վերադարձը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Նախարարը նշել է, որ Թուրքիան այլևս չի պատրաստվում որևէ արգելք ստեղծել դեպի Հունաստան և Եվրոպա շարժվող գաղթականների համար՝ ինչպես դա արել է նախորդող տարիների ընթացքում։

Օրեր առաջ Իդլիբում 34 թուրք զինվորների մահվան լուրից հետո Թուրքիան հայտարարել էր, որ այլևս չի խոչընդոտի սիրիացի փախստականների շարժմանը դեպի Եվրոպա։ Դրանից հետո հազարավոր գաղթականներ շարժվել են դեպի Թուրքիայի և Հունաստանի միջև եղած Փազարքուլե սահմանային անցակետ։ Սակայն Հունաստանը հրաժարվում է ընդունել նրանց՝ ջանալով այդ փախստականներին հետ ուղարկել Թուրքիա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել