Երթևեկության փոփոխություն Երևանի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում
07:07 - 16 օգոստոսի, 2019

Երթևեկության փոփոխություն Երևանի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում

Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով այսօրվանից Երևանի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գայի պողոտայով դեպի նշված խաչմերուկ 1-ին գոտով երթևեկող տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն դեպի աջ՝ դեպի Մալյան փողոց, ապա Մալյան փողոցից դեպի Գայի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների համար նոր տեղադրված Տ2 տիպի լուսացույցի (միայն դեպի աջ) միջոցով կապահովվի մշտական կանաչ ազդանշան, որի շնորհիվ կվերանան նաև Մալյան փողոց-Մալյան փողոցի նրբանցք խաչմերուկի հապաղումներն ու խցանումները», - ասված է հաղորդագրությունում:

 

Ճանապարհային ոստիկանություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել