Ես եմ ասել, որ Սանասարյանի գործը քննվի ԱԱԾ-ում. Նիկոլ Փաշինյան
08:37 - 08 մայիսի, 2019

Ես եմ ասել, որ Սանասարյանի գործը քննվի ԱԱԾ-ում. Նիկոլ Փաշինյան

aysor.am։ ԱԱԾ տնօրենը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով դեռ սկզբից երկու-երեք անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ ասելով, թե առաջարկում է, որ այդ գործը փոխանցվի ՀՔԾ-ին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ ամենայնի, ԱԱԾ-ում նեղվում են այն կասկածներից, որ գործը կարող է օբյեկտիվ քննվել։ Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննելու մեր վերաբերյալ քննվող գործերը։ Այսինքն՝ մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մեր վերաբերյալ գործերը քննարկենք, և տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ պետք է մեզ հետ կապված գործերը քննի։ Այս խոսակցություններն անընդհատ տեղի են ունեցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բայց եթե օբյեկտիվության համար գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն, ինքը բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում՝ բացառելով, որ իր կառավարության օրոք այդ գործն օբյեկտիվ չքննվի։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել