Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին |armtimes.com|
13:09 - 23 սեպտեմբերի, 2019

Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին |armtimes.com|

armtimes.com: Telegram-ի «Բաղրամյան 26» ալիքն օրեր առաջ մի լուսանկար է հրապարակել, որտեղ Արթուր Վանեցյանն է՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին գլխավոր ղեկավար Արա Սաղաթելյանի հետ: Նշվում է, որ լուսանկարն արվել է Մոսկվայում:

Փաշինյան-Վանեցյան հեռակա բանավեճի ֆոնին լուսանկարը լայն արձագանք ստացավ համացանցում:

 

«Հայկական ժամանակ»-ն այսօր Վանեցյանից խնդրեց պարզաբանել, թե որտեղ եւ երբ է հանդիպել Արա Սաղաթելյանի հետ: Ի պատասխան՝ Վանեցյանն ասաց. «Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը, չկա մարդ, որը չգիտի՝ ինքն իմ ընկերն է: Ես իր հետ հանդիպել եմ թե՛ մինչեւ ԱԱԾ տնօրեն դառնալը, թե՛ ԱԱԾ տնօրեն դարձած ժամանակ, թե՛ ԱԱԾ տնօրենի պաշոնից դուրս գալուց հետո: Վարչապետն էլ գիտի, որ Արա Սաղաթելյանն իմ ընկերն է ու ես իր հետ պարբերաբար հանդիպել եմ»:

«Հայկական ժամանակ»-ի ճշտող հարցին՝ լուսանկարն օրեր առա՞ջ է արվել, Վանեցյանը պատասխանեց. «Չեմ ուզում ասել, ամեն բան չեմ ուզում մեկնաբանել, ինչ գրում են՝ թող գրեն»:

Կարդալ ավելին՝ armtimes.com

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել