Արարողակարգը պետք է պարզաբանում տա, թե ինչու Արցախի ղեկավարությունը հրավեր չէր ստացել. Մակունց |lragir.am|
11:04 - 29 մայիսի, 2019

Արարողակարգը պետք է պարզաբանում տա, թե ինչու Արցախի ղեկավարությունը հրավեր չէր ստացել. Մակունց |lragir.am|

lragir.am: Արարողակարգը պետք է պարզաբանում տա, թե ինչու Հանրապետության տոնին Արցախի ղեկավարությունը մասնակցության հրավեր չէր ստացել։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ես սա լարվածության հետ չեմ կապի։ Իհարկե, ընդունելի չեմ համարում։ Թե ինչն է պատճառը, կարծում եմ՝ պետական արարողակարգը պետք է պարզաբանում ներկայացնի և տեղեկացնի, թե ինչ է տեղի ունեցել»,- նշեց Մակունցը։

Ինչ վերաբերում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջոցառմանը մասնակցելուն, Մակունցն ասաց, որ այդ հարցի պատասխանը պետք է տա Ավինյանի գրասենյակը։ Նա լրագրողներին՝ որպես չորրորդ իշխանություն, առաջարկեց հարցում ուղարկել Ավինյանի գրասենյակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել