Արարատ Միրզոյանը պատգամավորներին հորդորեց մինչև օրվա վերջ չհեռանալ խորհրդարանից. ԱԺ հատուկ նիստ է սպասվում |aysor.am|
12:50 - 13 ապրիլի, 2020

Արարատ Միրզոյանը պատգամավորներին հորդորեց մինչև օրվա վերջ չհեռանալ խորհրդարանից. ԱԺ հատուկ նիստ է սպասվում |aysor.am|

aysor.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր պատգամավորներին ծանուցեց խորհրդարանի հետագա աշխատանքների մասին:

Նա, մասնավորապես, նշեց.

«Քանի որ այսօր քննարկված երկու նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին, 3 ժամ ունեք՝ առաջարկներ ներկայացնելու համար: 3 ժամը լրանալուն պես գլխադասային Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը կարող է և պետք է նիստ գումարի: Դրա համար հանձնաժողովն ունի ևս երեք ժամ: Ինչ-որ բան ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ հանձնաժողովը չի սպասի այդ երեք ժամվա լրանալուն և անմիջապես կգումարի իր նիստը: Քանի որ նախագծերն էլ շատ մեծ չեն, բայց ես մեր երկրորդ նիստի համար շատ մոտավոր ժամ եմ ուզում ասել՝ 15:30 կամ 16:00: Խնդրում եմ մնալ Ազգային ժողովում:

Դուք բոլորդ նաև տեղյակ եք, որ կառավարությունն այսօր պետք է նիստ գումարի և քննարկի արտակարգ դրությունը երկարացնելու վերաբեյալ որոշումը: Կարող ենք ենթադրել, որ որոշումը կընդունվի: Դրանից հետո խորհրդարանն անհրաժեշտաբար պետք է անդրադառնա հարցին և հնարավորություն ունենա այն չեղարկելու կամ միջոցառումնրից մեկը չեղարկելու, ամեն դեպքում՝ հարցը քննարկելու: Կրկին մոտավոր ժամերի, ենթադրությունների մասին ենք խոսում, կարող ենք ենթադրել, որ կառավարության նիստը երկար չի տևի: Որոշ տեխնիկական ընթացակարգեր կան, որ որոշումն ուղարկվի ԱԺ, և ուղարկելուց հետո, այստեղ գրանցելուց հետո պետք է անհապաղ ԱԺ նիստ գումարվի:

Մենք գուցե 13:00-ին, 13:30-ին ունենանք հատուկ նիստ: Մենք այսօր ամբողջ օրն աշխատելու ենք, և խնդրում եմ չլքել ԱԺ շենքը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել