Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանյան փոփոխությունները
11:21 - 10 ապրիլի, 2019

Արարատ Միրզոյանը Միջխորհրդարանական միության նախագահին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանյան փոփոխությունները

Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարրոնի հետ:
Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումները:

Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովը ակտիվորեն ներգրավվելու է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, մասնավորապես Միջխորհրդարանական միության աշխատանքներին: Կողմերը քննարկել են առավել սերտ համագործակցության օրակարգի ձեւավորման հարցը, որը կարող է ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, խորհրդարանների ինստիտուցիոնալ զարգացման եւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել