Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ. Արթուր Վանեցյան
09:09 - 22 մարտի, 2019

Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ. Արթուր Վանեցյան

Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ, այսօր Ազգային ժողովում՝ «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե վարչապետը դժգոհ է իրավապահ մարմիններից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, և հարցին, թե ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, Վանեցյանը պատասխանեց. - «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հատկապես ԱԱԾ-ի աշխատանքից, որովհետև այն տեմպը և այն աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, որոշակի նվազում կա»։

Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. - «Բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած գործը հնարավոր չլինի հետագայում շահարկեր, բողոքարկել և ասել, որ «մենք գործել ենք քմահաճույքով», մենք գործել ենք միայն օրենքով և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն։ Բայց առաջիկայում կլինեն ևս մեծ հնչեղ բացահայտումներ»։

azatutyun.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել