ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ անդամների ընտրության հարցը |aysor.am|
07:30 - 30 մայիսի, 2019

ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ անդամների ընտրության հարցը |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի հերթական նիստում այս պահին սկսել են քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանին ներկայացրել է 4 թեկնածու՝ «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյան, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյան, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյան և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյան:
Թեկնածուների քվեարկությունը տեղի է ունենալու փակ գաղտնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել