#միՇնչով
  • Challenge
  • #միՇնչով - տպագիր տարբերակ
  • Ինֆոթեգեր
  • Հայտնել լուր
  • Հետադարձ կապ
  • Նախագծի մասին
Կեսօրից հետո Շիրակի գերեվարված զինվորների ծնողներն ու հարազատները բացել են վաղ առավոտից իրենց կողմից փակված Շիրակի մարզպետարանի մուտքը: Ընդմիջումից հետո կառույցն անցել է բնականոն աշխատանքի: Մուտքը բացելուց հետո գերիների ծնողները հեռացել են Շիրակի մարզպետարանից: Նրանք մեկ անգամ ևս շեշտել են, որ իրենց քայլերի մասին որևէ տեղեկատվություն տալ չեն ցանկանում այս պահին: |armtimes.com|

Այսօր 17:59

Վերաքննիչ դատարանը բավարարեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Ըստ պաշտպան Միհրան Պողոսյանի`Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներում հիմնավոր կասկած առկա չէ, որը նշանակում է, որ նա անօրինական հիմքերով գտնվել է անազատության մեջ: |armenpress.am|

Այսօր 17:25

Երևանի մետրոպոլիտենի դեպի նոր կայարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նոր կայարանը լինելու է Աջափնյակ թաղամասում։ Այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, պարզապես այս փուլում փակագծերը չեմ բացի, որովհետև քննարկման շրջան է: [Երևանի Մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյան] |armenpress.am|

Այսօր 15:26

Լիտվան եղել է և կլինի քարե պատ, որտեղ ապաստան կգտնեն ռեժիմների կողմից հետապնդվող ժողովրդավարական ուժերը։ Յուրաքանչյուր ոք, ով ապաստան է գտել Լիտվայում, կարող է իրեն ապահով զգալ: Եվ մենք կարող ենք բելառուսական ռեժիմին ասել, որ ավելի շուտ դժոխքը կսառչի, քան մենք կսկսենք քննարկել ձեր պահանջները։ [Լիտվայի ԱԳ նախարար]|tert.am|

Այսօր 15:17

Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն մարտահրավեր է միջազգային իրավունքին և չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: [ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան]

Այսօր 14:14

Բելառուսի գլխավոր դատախազությունը պաշտոնական դիմում է ուղարկել Լիտվա՝ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային արտահանձնելու վերաբերյալ։ Դատախազությունը նշել է, որ իրենք ստիպված են եղել խնդրել Վիլնյուսին արտահանձնել քաղաքական գործչին՝ հայրենիքում «իշխանության կարգի, հասարակական անվտանգության և պետության դեմ ուղղված հանցագործություններ» կատարելու համար։ |tert.am|

Այսօր 13:30

Կադաստրային փաստաթղթերը պետք է դրվեն սահմանների որոշման գործընթացի հիմքում։ Անգամ տեղեր կան, որ դրանք պետք է առաջնահերթություն ունենան, որովհետև հիմքում մարդու իրավունքն է։ Ես նայում եմ մարդու տեսանկյունից՝ ունեմ պետությունից ստացած փաստաթուղթ, որը տրված է ինձ և ինչ-որ միջպետական գործընթացի պատճառով տնից կամ հողից զրկվել եմ։ Այստեղ պատասխանատվության առումով նկատի ունեմ ադրբեջանական կողմին, այս փաստաթղթերը պետք է օգտագործվեն քննարկումների, բանակցությունների ժամանակ։ Կադաստրային փաստաթղթերի օգտագործման մասին խոսվում է նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի հատուկ ուղեցույցներում։ [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]|armenpress.am|

Այսօր 13:20

Վաղ առավոտից Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները փակել են մարզպետարանի մուտքը: Թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն: |armtimes.com|

Այսօր 12:03

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների և դրանք անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Նա նշեց, որ ձեռնպահ են մնալու անձնական դիրքորոշում ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը կքննարկի առաջարկը և դիրքորոշումը կներկայացնի։|armenpress.am|

Այսօր 11:57

Ուզում եմ ասել՝ որ ԼՀԿ-ն շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար։ Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումը այն առաջարկն է, որը արել ենք։ Ուզում եմ կոչ անել քաղաքական ուժերին միանալ այդ առաջարկությանը, որ այս ճգնաժամը օր առաջ հանգուցալուծվի, և մենք գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ ճգնաժամից դուրս գալու ճանապարհը դա է։ [Էդմոն Մարուքյան]

Այսօր 11:49

Մարտի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 173749 դեպք, որոնցից 164463-ն` առողջացած, 3215-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 744863 թեստավորում: Երեկ կատարվել է 2825 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 442 նոր դեպք: Ունենք 378 առողջացած և 7 մահվան դեպք:

Այսօր 10:55

Երեկ Արցախի հարավային թևում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Սակայն, Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից փոխանցվել է, նախնական տվյալներով, 2 զինծառայողի մասունք: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: [ԱՀ ԱԻՊԾ]

Այսօր 09:40

© 2021 infocom.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:



INFOTAGS
Դիտել նաև
    Հեղինակ՝
    Արդեն նվիրաբերվել է՝
    դրամ
    Ինչպե՞ս է աշխատում
    համակարգը

    Պատճենել հղումը