WikiLeaks-ի հիմնադրին տեղափոխել են Լոնդոնի բանտի հիվանդանոցային բաժանմունք |armenpress.am|
06:17 - 30 մայիսի, 2019

WikiLeaks-ի հիմնադրին տեղափոխել են Լոնդոնի բանտի հիվանդանոցային բաժանմունք |armenpress.am|

armenpress.am: WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը վատացել Է այն ժամանակի ընթացքում, որ նա անկցացրել Է Լոնդոնի Բելմարշ բանտում: Ինչպես մայիսի 29-ին Twitter-ում հայտնել Է WikiLeaks-ը, Ասանժին տեղափոխել են պատժական հիմնարկության հիվանդանոցային բաժանմունք:

«Բելմարշ բանտում յոթ շաբաթվա ընացքում նրա առողջական վիճակը շարունակել Է վատանալ, նա քաշի զգալի կորուստ Է ունեցել: Նրան հիվանդանոցային բաժանմունք տեղափոխելու որոշումը խոսում Է ինքն իր մասին»,- նշված Է հայտարարության մեջ: WikiLeaks-ում հավելել են, որ «լրջորեն անհանգստացած են» Ասանժի ինքնազգացողության համար:

Կազմակերպությունում նաեւ դատապարտել են Շվեդիայի դատարանի մերժումը՝ հետաձգելու Ասանժի կալանքի շուրջ դատաքննության օրը՝ նրա առողջական վիճակի պատճառով, որը նշանակված Է հունիսի 3-ին:

Բժիշկներն ավելի վաղ Ասանժի մոտ ախտորոշել են միջին ծանրության դեպրեսիա, շնչուղիների վարակներ եւ ատամների հետ կապված խնդիրներ, որոնք դարձել են Էկվադորի դեսպանատանը երկարատեւ մնալու հետեւանքը, որտեղ նա թաքնվել Է Մեծ Բրիտանիայի իշխանություններից եւ քաղաքական ապաստան խնդրել 2012 թվականի հունիսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել