WSJ. «Եթե Թուրքիան քրդերի դեմ գործողություն սկսի Սիրիայում, ապա ամերիկացիները ստիպված դուրս կգան Եփրատի արևելիքց» |ermenihaber.am|
06:47 - 04 հոկտեմբերի, 2019

WSJ. «Եթե Թուրքիան քրդերի դեմ գործողություն սկսի Սիրիայում, ապա ամերիկացիները ստիպված դուրս կգան Եփրատի արևելիքց» |ermenihaber.am|

ermenihaber.am։ Ամերիկյան հայտնի պարբերական Wall Street Journal (WSJ) անդրադարձել է Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին։

Թեմայի շուրջ WSJ–ի հետ զրուցել են ամերիկացի մի շարք պաշտոնյաներ, որոնց անունը չի հրապարակվում։

Նրանց խոսքերով, եթե Թուրքիան Եփրատ գետի արևելքում նոր ռազմական գործողություններ սկսի, ապա այնտեղ տեղակայված ամերիկյան զինված ստորաբաժանումները ստպված կլինեն դուրս գալ։

Պաշտոնյաներից մեկը, անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայի կողմից լրացուցիչ ուժերի կուտակմանը թուրք-սիրիական սահմանին, նշել է.

«Թուրքիան այդ տարածք է ուղարկում մեծ թվով զրահապատ մեքենաներ։ Թուրքիայի և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) միջև զինված բախումը կարող է արագացնել այնտեղից՝ ԱՄՆ-ի դուրս գալու գործընթացը»։

Հիշեցնենք, որ Թուրքիան ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայի անվտանգության գոտու ստեղծման գործընթացը ձգձգելու մեջ։ ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվել էին Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծել, սակայն կողմերն ունեն մի շարք տարաձայնություններ անվտանգության պայմանների շուրջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել