Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացին, մասնավորապես, 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացը սկսելու պայմանավորվածությանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: [ՀՀ կառավարություն]

 Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հրաժարական տալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ այս պահի դրությամբ Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացվել։|armenpress.am|
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Կամո Շահինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից  հետո հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ, ինչի մասին նա ասել է գյուղապետարանի մոտ հավաքված մարդկանց։ |armenpress.am|

Իջևանի համայնքապետարանից մեկնաբանել են Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանի հրաժարական տալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ այս պահի դրությամբ Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացվել։|armenpress.am| Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Կամո Շահինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ուզում է հրաժարական տալ, ինչի մասին նա ասել է գյուղապետարանի մոտ հավաքված մարդկանց։ |armenpress.am|

Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է․ նա բնակիչներին հորդորեց, որ որեւէ ինքնագործունեություն տեղի չունենա։ 
«Ով կգա, զգացմունքով, ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող մարդ է, կապ չունի այս շարժման եւ իրադարձությունների հետ, բառիս բուն իմաստով ներդրված մարդիկ են»,- ասաց Սրբազանը։ 
Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի խոսքի ժամանակ երկու անգամ հայտարարեց, որ քաղաքացիները պետք է բացեն ճանապարհը։ Սրբազանն ասաց, որ քաղաքացիները երբ ուզեն, էդ ժամանակ էլ կգնան. «Ձեր ղեկավարությունն է հասցրել էստեղ»։

Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է․ նա բնակիչներին հորդորեց, որ որեւէ ինքնագործունեություն տեղի չունենա։ «Ով կգա, զգացմունքով, ճչալով ինչ-որ բան կասի, նա ուղղակի էս գործընթացը խանգարող մարդ է, կապ չունի այս շարժման եւ իրադարձությունների հետ, բառիս բուն իմաստով ներդրված մարդիկ են»,- ասաց Սրբազանը։ Ոստիկանությունը Բագրատ Սրբազանի խոսքի ժամանակ երկու անգամ հայտարարեց, որ քաղաքացիները պետք է բացեն ճանապարհը։ Սրբազանն ասաց, որ քաղաքացիները երբ ուզեն, էդ ժամանակ էլ կգնան. «Ձեր ղեկավարությունն է հասցրել էստեղ»։

Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան․ Նոյեմբերյանի համայնքապետարան
 «Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը  համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։

Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը ՀՀ բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։ Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։ Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը»,- նշված է հայտարարության մեջ։

Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան․ Նոյեմբերյանի համայնքապետարան «Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը ՀՀ բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։ Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։ Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը»,- նշված է հայտարարության մեջ։

 Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստի պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել են Իրանի ԱԳՆ-ից՝ անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությանը։ 
 «Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է ԱԳՆ խոսնակ Քանանին:  |armenpress.am|

Մենք հարգում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների նիստի պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել են Իրանի ԱԳՆ-ից՝ անդրադառնալով ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությանը։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել սահմանային խնդիրները լուծելու երկու երկրների ջանքերը՝ հենվելով խաղաղ մեթոդների վրա և երկու երկրների կողմից միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում»,- ասել է ԱԳՆ խոսնակ Քանանին: |armenpress.am|

Այսօր ՀՀ և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Գործընթացը մեկնարկել է ՀՀ և ԱՀ միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և ԱՀ և ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ [ՀՀ կառավարություն]

 Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում։ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում․ ՀՀ ՆԳՆ
«Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար՝ վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Լուրերը, թե ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում։ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում․ ՀՀ ՆԳՆ «Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար՝ վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Լուրերը, թե ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ

 Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։
Նրանք դժգոհ են Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից. ասացին, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած: Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ: Վարչական ղեկավարները նաև հայտարարեցին, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։|azatutyun.am| |azatutyun.am|

Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները Երևանից վերադարձել են Տավուշ, հանդիպել բնակիչների հետ։ Նրանք դժգոհ են Մհեր Գրիգորյանի հետ երեկ կառավարությունում ունեցած հանդիպումից. ասացին, որ նշվել է՝ կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն այսօրվանից սկսած: Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ: Վարչական ղեկավարները նաև հայտարարեցին, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։|azatutyun.am| |azatutyun.am|

 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով (hրդեհից առաջ նա զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը)։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում։  «Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ Միհրան Մախսուդյանը ակտիվ մասնակցում է վերջին օրերին Ոսկեպարում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով (hրդեհից առաջ նա զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը)։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում։ «Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք, որ Միհրան Մախսուդյանը ակտիվ մասնակցում է վերջին օրերին Ոսկեպարում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

Այս պահին Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են դեպի Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը, ինչը զայրացրել է գյուղացիներին, նրանք պահանջում են բացել այն:Բնակիչները համոզված են, որ այդ հատվածում արդեն չափումներ են իրականացվում և Բաղանիսից Ոսկեպար տանող Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը հանձնելու նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Նրանք կասկածներ ունեն, որ հնարավոր է ժամերի ընթացքում այդ ճանապարհն արդեն անցնի ադրբեջանական կողմին: Պարեկային ծառայության աշխատակիցները որևէ հարցի չեն պատասխանում: Ներկա են նաև Ազգային ժողովի պատգամավորներ: |azatutyun.am|

Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Այսօր 19:26
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Այսօր 19:22
Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ
 |azatutyun.am|

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ |azatutyun.am|

Այսօր 19:11
Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Այսօր 18:39
«Հայաստանն արգելափակում է Նախիջևանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը․ նման վերաբերմունքը շատ հիասթափեցնող է»․ Իլհամ Ալիև

«Հայաստանն արգելափակում է Նախիջևանի հետ ճանապարհային կապ հաստատելու հնարավորությունը․ նման վերաբերմունքը շատ հիասթափեցնող է»․ Իլհամ Ալիև

Այսօր 18:22
ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Այսօր 18:18
Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը |factor.am|

Ըստ Ալիևի՝ մինչև նոյեմբեր իրատեսական է խաղաղության համաձայնագրի կնքումը |factor.am|

Այսօր 17:57
Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց |azatutyun.am|

Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց |azatutyun.am|

Այսօր 17:15
Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

Այսօր 16:52
Հիմա առավել քան երբևէ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության հաստատմանը․ Ալիև
 |hetq.am|

Հիմա առավել քան երբևէ Երևանն ու Բաքուն մոտ են խաղաղության հաստատմանը․ Ալիև |hetq.am|

Այսօր 16:49

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Երեկոյան հոթ դոգ #8 Հայ-ռուսական հարաբերությունները, հայկական ձուն ու Ռուսաստանի խանդը

Հայ-ռուսական հարաբերությունները, քաղաքական լարվածությունն ու դրա ֆոնին տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանի կարմիր գծերը Հայաստանի հետ հարաբերություններում, ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանի մասին, Հայաստանի դեմոնստրատիվ դժգոհությունը ՀԱՊԿ-ից, ռուսական թոքշոուներում Փաշինյանի կերպարը՝ Զելենսկու ու Սահակաշվիլու նմանությամբ, պաշտոնյաների՝ երկու կողմից միմյանց վրա ցեխ շպրտելը, ձախողումները միմյանց գրպանը գցելու Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների փորձերը, Ռուսաստանը՝ Հայաստանի փրկչի կերպարում, Պուտինի հնարավոր ձերբակալությունը Հայաստանում, գնած ու չստացած ռուսական զենքը, Ռուսաստանի մեծ խանդը այլ երկրներից սպառազինության ձեռքբերման հարցում, հայկական ձուն։ Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանն ու Իրազեկ քաղաքացիների միավորման խմբագիր Վահե Ղուկասյանը։
Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները

Գիտարբուք կենսաբանական գիտությունների դոկտոր, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի հետ։ - Ծանոթություն - Գիտության, մոլեկուլային կենսաբանության ընտրությունը - Ի՞նչ է մոլեկուլային կենսաբանությունը - «Մարդու գենոմ» ծրագիրը - Մոլեկուլային կենսաբանության գործիքակազմի փոփոխությունը․ ավանդականի ու արհեստական բանականության համատեղումը - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտական խմբերն ու լաբորատորիաները - Մարդու ծերացման վերաբերյալ հետազոտությունները - Ինչպե՞ս են աշխատում COVID-ի ՊՇՌ թեստերը - Ինչպե՞ս պատրաստվեցին COVID-ի հայկական ՊՇՌ թեստերը - COVID-ի հետևանքները, կապը այլ հիվանդությունների հետ -  Հակաբիոտիկների ոչ տեղին օգտագործումը, հակաբիոտիկակայուն բակտերիաների առաջացումը - Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերման հնարավորությունը․ ժառանգական և ոչ ժառանգական քաղցկեղներ - «Պլացեբոյի էֆեկտը» - Գիտության զարգացման «հաջորդ շերտը» - «Բրիտանացի գիտնականները»․ գիտության արդյունքների սխալ, թերի մեկնաբանությունը   - Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ ուսումնասիրությունները
ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողով է գումարել՝ ներկայացնելով բարձրագույն կրթության և գիտության ինտեգրման իր առաջարկները

Հյաստանի գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) ապրիլի 3-ին արտահերթ ընդհանուր ժողով է գումարել և  բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ որոշում ընդունել։ Որոշման մեջ ներկայացված են ինչպես գործընթացի վերաբերյալ Ակադեմիայի դիրքորոշումը, այնպես էլ բուհերի ու գիտական կազմակերպությունների միավորման, գիտության և բարձրագույն կրթության համագործակցության, ԳԱԱ կարգավիճակի մասին առաջարկներ։   Նախապատմությունը Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպությունների հետ միավորման մասին խոսակցությունները սկսվեցին «Ակադեմիական քաղաք» ծրագրից։ Ծրագրի բովանդակությոնից և պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 համալսարաններում կամ, այսպես կոչված, կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։  Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։ Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա:  Առաջարկներն արդեն ներկայացված են Կառավարությանը, և «Ակադեմիաքան քաղաք» հիմնադրամն աշխատանքային խմբեր է ձևավորել հայտարարված 6 ուղղությունների համար։ Այժմ աշխատանքային խմբերը քննարկում են, թե ձևավորվելիք կլաստերներից կամ համալսարաններից յուրաքանչյուրում որ բուհերն ու գիտական կազմակերպություններն են ներառվելու։   Ակադեմիայի դիրքորոշումը ԳԱԱ արտահերթ ընդհանուր ժողովում ընդունված որոշման մեջ նախ մի քանի կետերով ներկայացված է Ակադեմիայի դիրքորոշումը․ «Տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների (գիտության և բարձրագույն կրթության,- խմբ․) համար էլ, անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով, անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն․ բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր, ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»: ԳԱԱ-ն Կառավարությանն արդեն ներկայացրել է խոշորացման և միավորման գործընթացի վերաբերյալ իր առաջարկը, որի մանրամասները Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը դեռ հունվարի սկզբին պատմել էր «Ինֆոքոմին»։ ԳԱԱ-ն առաջարկում է իրականացնել բուհերի ու գիտական կազմակերպությունների մասնակի միավորում և իր կազմում թողնել 8 հետազոտական կենտրոն։ Աշոտ Սաղյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի հետ ու քննարկել այս թեման։ Դատելով վերջերս մամուլում արտահոսած, ապա պաշտոնապես հաստատված փաստաթղթից, որում ներկայացված են կլաստերների ձևավորման աշխատանքային խմբերի կազմերը, Կառավարությունը չի ընդունել ԳԱԱ առաջարկն ու գնալու է ամբողջական միավորման ճանապարհով, քանի որ Ակադեմիայի գիտական և կրթական բոլոր կազմակերպությունները ներառված են աշխատանքային խմբերում։ Իսկ հենց Գիտությունների ազգային ակադեմիան ներառված չէ աշխատանքային խմբերում, այդ պատճառով է ընդհանուր ժողովի որոշման մեջ Ակադեմիայի գիտական կազմակերպությունների տնօրենների խորհրդին առաջարկվում ԳԱԱ դիրքորոշումները ներկայացնել համապատասխան աշխատանքային խմբերին:    Բարձրագույն կրթության և գիտության ինտեգրում ԳԱԱ-ն արտահերթ ընդհանուր ժողովում ընդունած որոշման մեջ առաջարկում  է նաև գիտության և կրթության ինտեգրման իր տարբերակը․  «Ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ), ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում), ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ, Հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս»։ Նշենք, որ խոշորացման և միավորան գորընթացում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ ԳԱԱ համակարգից դուրս գործող բոլոր այն կառույցները, որոնք գիտական գործունեության համար ֆինանսավորում են ստանում՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը և Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնը, «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը և այլն։ Իր վերջին ասուլիսի ընթացքում ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, մեր հարցին ի պատասխան, նշեց՝ քննարկումների արդյունքում գուցե որոշվի, որ նախարարությունների ենթակայության ներքո գործող կառույցները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։    Բուհերի և գիտական կազմակերպությունների համագործակցութուն ԳԱԱ-ն ընդհանուր ժողովի որոշմամբ նաև նշել է բարձրագույն կրթության և գիտության համագործակցության հնարավոր տարբերակներ․  «Հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը, համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա, բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով, գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով»։ Ակադեմիան նաև առաջարկում է դառնալ գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը կհամագործակցի տարբեր կողմերի հետ․ «Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ-ն՝ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով»: Բուհերի խոշորացման և գիտական կազմակերպություների հետ միավորման վերաբերյալ Կառվարության դիրքորոշումը կարող եք կարդալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի հետ մեր հարցազրույցում։    Աննա Սահակյան

Loading...