Զոհրաբ Մնացականյան
  • Challenge
  • #միՇնչով - տպագիր տարբերակ
  • Ինֆոթեգեր
  • Հայտնել լուր
  • Հետադարձ կապ
  • Նախագծի մասին

Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի գործող նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ և աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երևան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երևան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երևան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնև, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի ու Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

+374 60 620 002
Գլխավոր լուրեր

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եթովպիայի նախագահի հետ

09:41 - 3/ապրիլի/2019

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եթովպիա

17:12 - 2/ապրիլի/2019

ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը անդրադարձել են Եվրոպայի խորհուրդ-Հայաստան համագործակցության ընթացքին

05:57 - 28/մարտի/2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

08:02 - 21/մարտի/2019

Եթե սպասվում է՝ մեկ կողմը պիտի ավելի զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու․ ԱԳ նախարար |news.am|

10:57 - 15/մարտի/2019

Փաշինյան-Ալիև հանդիպման օրվա, վայրի հետ կապված աշխատանքներ են ընթանում. ԱԳ նախարար |24news.am|

09:54 - 13/մարտի/2019

Ադրբեջանի կողմից խոշոր չհայտարարված զորավարժությունների անցկացումը չի նպաստում վստահության մթնոլորտին. Զոհրաբ Մնացականյան

09:47 - 13/մարտի/2019

ԼՂ հիմնահարցում որոշիչ է Լեռնային Ղարաբաղի ձայնն ու ներգրավվածությունը. Զոհրաբ Մնացականյան |aysor.am|

08:09 - 13/մարտի/2019

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

07:51 - 6/մարտի/2019

  • 1
  • ...
  • 23
  • 24
  • 25
Երկրորդական լուրեր

Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց առաքելության արդյունավետ իրականացումն ապահովելու վերաբերյալ հարցեր |24news.am|

18:42 - 15/նոյեմբերի/2020

Լավ կլիներ՝ Մնացականյանը հրաժարական տար, ոչ թե բուն փաստաթղթի բովանդակության, այլ այսպիսի բովանդակությամբ փաստաթղթի հնարավորությունը առհասարակ հնարավոր դարձնելու համար․ Արման Բաբաջանյան

17:47 - 14/նոյեմբերի/2020

ԱՄՆ պետքարտուղարը նախ կհանդիպի Ադրբեջանի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ |armtimes.com|

10:37 - 23/հոկտեմբերի/2020

ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարներն ու ՄԻ պաշտպանները հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

22:35 - 19/հոկտեմբերի/2020

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսը․ Ուղիղ

13:06 - 16/հոկտեմբերի/2020

Մոսկվայում ձեռք բերված զինադադարի համաձայնագրերը լիովին չեն հարգվում․ Լավրով

13:37 - 12/հոկտեմբերի/2020

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հումանիտար հրադադար

04:24 - 10/հոկտեմբերի/2020

Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

17:44 - 9/հոկտեմբերի/2020

Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն ԼՂ-ում առկա իրավիճակը. Զախարովան՝ սպասվող այցի մասին |armenpress.am|

19:09 - 8/հոկտեմբերի/2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոյի հետ

15:22 - 5/հոկտեմբերի/2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

19:27 - 4/հոկտեմբերի/2020

Լավրովը զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ․ Ռուսաստանի ԱԳՆ |azatutyun.am|

21:19 - 30/սեպտեմբերի/2020

Միջգերատեսչական խորհրդակցություն ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների միջև

18:59 - 22/սեպտեմբերի/2020

Թե մենք, թե Եգիպտոսը շահագրգռված ենք, որ Մերձավոր Արևելքի և Միջերկրականի ավազանի տարածաշրջանում լինի խաղաղ և կայուն իրավիճակ․ Միքայել Զոլյան |lragir.am|

22:17 - 15/սեպտեմբերի/2020

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին

18:35 - 4/սեպտեմբերի/2020

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցին՝ Զոհրաբ Մնացականյանի ասածն «անհեթեթություն» որակելով |tert.am|

14:07 - 1/սեպտեմբերի/2020

  • 1
  • 2
  • 3
  • 4
© 2021 infocom.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:



INFOTAGS
Դիտել նաև
    Հեղինակ՝
    Արդեն նվիրաբերվել է՝
    դրամ
    Ինչպե՞ս է աշխատում
    համակարգը

    Պատճենել հղումը