Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանազատման գործընթացը էականորեն նվազեցնելու է Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և Հայաստանի սահմանի ողջ երկայնքով անվտանգային ռիսկերը: «Հայաստանն ու Ադրբեջանը արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը: Սա կարևոր նրբություն է, որովհետև 1988-1991 թթ․ տարբեր շարժեր և իրադարձություններ են եղել: Հենց այս քննարկումների շուրջ առանցքային բանավեճերից մեկը նա էր, թե ինչպես ձևակերպել, որ հենց նկատի առնվի ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանների վերարտադրման փաստը»,- ասել է նա: |1lurer.am|
Տավուշցիները բողոքի են դուրս են եկել և մինչև առավոտյան 05։30 եղել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհին։ Բագրատ Սրբազանը գրեթե ողջ գիշեր եղել է Բաղանիսում` բնակիչների կողքին։ Ակցիան վերսկսվել է այսօր առավոտյան։ «Առաջին գործը պետք է լինի այն, որ 3 գյուղի բնակիչներով (Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար) ամբողջ Տավուշը դարձնենք մեծ ամրոց։ Այս գործընթացը պետք է կասեցվի։ Սա խաբեությամբ արված գործընթաց է, երկուշաբթի [Նիկոլ Փաշինյանը] եկել է Կիրանց, 4 օրում քարտեզ հրապարակեցին, գրեցին` ինչպես պետք է լինի։ Նշանակում է, որ նախապես գծված գործընթաց է։ Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ, սա Հայաստանի կյանքի հարցն է»,- ասաց Բագրատ Սրբազանը։ |arm.sputniknews.ru|
Տավուշի մարզի Կիրանց գյուղում առավոտյան եկել են չափագրումներ են արել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեցին գյուղացիները: Նրանցից մեկը նշեց, որ խնդրել են, որ չափագրումներ չանեն, մինչեւ հասկանալի դառնա, թե ինչ է կատարվում։ «Մենք գյուղից էն կողմ հողեր ունենք, որ իրենց ձեռքին է, թող դա իրենց մնա, բայց մեր եկեղեցին չքանդվի, սահմանը մեր գյուղից մի քիչ հեռանա: Գոնե գյուղից հեռու լինեն, որ մենք հասկանանք՝ ոնց ենք ապրելու այստեղ»,- ասաց Կիրանցի բնակիչներից մեկը: |news.am|
Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017 թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները, քրեական հետապնդումներ են հարուցվել։ Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել: Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությունը։ Նա ողջունում է սահմանազատման հարցով համաձայնությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը և լուծել գոյություն ունեցող բոլոր երկկողմ հարցերը` հարաբերությունների լիարժեք կարգավորման նպատակով։ [ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ]
Հանձնառու լինելով առանցքային սկզբունքների և համաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ.Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր տարածաշրջանում կայուն խաղաղության խթանմանը՝ ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը, որը տեղ է գտել Յոթի խմբի երկրների արտգործնախարարների կոմյունիկեում։ [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան]
ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի հրամանով սույն թվականի ապրիլի 22-ից արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊ ընկերության հալվաների ներմուծումը ՀՀ։ «Տիմոշա» ՍՊ ընկերության այլ արտադրատեսակների ՀՀ ներմուծման ժամանակ կվերցվեն նմուշներ և ներկայացվեն լաբորատոր փորձաքննության «Կադմիում» ցուցանիշով։ [ՀՀ ՍԱՏՄ]
«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետև Կըզըլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում»։ Այդ մասին «Արմենպրես»-ին ասել են վարչապետի աշխատակազմից՝ մեկնաբանելով Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրությունը, որը դեռևս չի հրապարակվել։
Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է՝ հացադուլ է հայտարարել։ Նա պահանջում է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Այս մասին հայտնել է Վարդանյանի ընտանիքը։ |aravot.am|
Այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար. Փաշինյան |1lurer.am|
Այսօր 13:37Տավուշը պետք է ամրոց դարձնել. Բագրատ սրբազանը` սահմանազատման գործընթացը կասեցնելու մասին |arm.sputniknews.ru|
Այսօր 13:20Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ |news.am|
Այսօր 13:01Պարզվել են «Սևան ազգային պարկ» -ում 2017-ին իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները
Այսօր 12:36Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Այսօր 11:11ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|
Այսօր 10:32Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|
Այսօր 10:20ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները |arm.sputniknews.ru|
22:05 - 19 ապրիլի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
21:06 - 19 ապրիլի, 2024Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականին
20:43 - 19 ապրիլի, 2024Այս իրադարձությունը համարում եմ անկյունաքարային մեր ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար. Փաշինյան |1lurer.am|
Այսօր 13:37Տավուշը պետք է ամրոց դարձնել. Բագրատ սրբազանը` սահմանազատման գործընթացը կասեցնելու մասին |arm.sputniknews.ru|
Այսօր 13:20Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ |news.am|
Այսօր 13:01Պարզվել են «Սևան ազգային պարկ» -ում 2017-ին իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները
Այսօր 12:36Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Այսօր 11:11ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը |1lurer.am|
Այսօր 10:32Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն |tert.am|
Այսօր 10:20ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները |arm.sputniknews.ru|
22:05 - 19 ապրիլի, 2024«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
21:06 - 19 ապրիլի, 2024Ապրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականին
20:43 - 19 ապրիլի, 2024