Հայաստանի Հանրապետության 2-րդ և Արցախի Հանրապետության 1-ին նախագահն է։ Կալանավորված է 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Քոչարյանը Հայաստանի նորագույն պատմության ամենաքննադատված պաշտոնյաներից մեկն է, նրա անվան հետ են կապվում մեկ տասնյակից ավելի քաղաքական սպանություններ, կա կարծիք, որ նա առնչություն ունի նաև 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպման հետ։ Նրա ընտանիքի անդամներին է վերագրվում նաև մի քանի միլիարդ դոլարի համախառն կարողություն։ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1-ի դեպքերով մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Միաժամանակ ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոցը ընտրելու համար: Հաջորդ օրը դատարանը բավարարեց միջնորդությունը և որոշեց Ռոբերտ Քոչարյանին կալանավորել 2 ամսով։ Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը փոխել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը և նա ազատ է արձակվել։ Նոյեմբերի 15-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքը, բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղղարկել նույն վերաքննիչ դատարան նոր քննության։ Դեկտեմբերի 7-ին վերաքննիչ դատարանը որոշել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի։