ՄԻՊ
  • Challenge
  • #միՇնչով - տպագիր տարբերակ
  • Ինֆոթեգեր
  • Հայտնել լուր
  • Հետադարձ կապ
  • Նախագծի մասին

ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետևում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաև կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ և պարզաբանումներ, ինչպես նաև աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: Մարդու իրավունքների պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք: Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները:

Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նա պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն: Պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը: Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները դադարում են նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության այլ երաշխիքները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: Թեև այս սահմանադրական ինստիտուտը օժտված է բավականին լայն անկախության երաշխիքներով, սակայն, գործունեության բոլոր փուլերում Հայսատանի օմբուդսմենները քննադատվել են կախյալ, կաշկանդված վարքագծի, անարդյունավետ գործունեության առումով։ Ներկայումս ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Արման Թաթոյանը։

+374 10 53 76 51
Գլխավոր լուրեր

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի. ՄԻՊ

17:01 - 20/հունվարի/2021

ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների թիվը․ ՄԻՊ

10:06 - 20/հունվարի/2021

ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ, պետք է հրապարակվի Ադրբեջանում գտնվող հայ գերիների թիվը․ ՄԻՊ

22:38 - 19/հունվարի/2021

Ադրբեջանից գերիների վերադարձի ու նրանց իրավունքների պաշտպանության հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

13:13 - 18/հունվարի/2021

Ադրբեջանը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով ատելության ու թշնամանքի քաղաքականություն է վարում. ՄԻՊ

22:01 - 17/հունվարի/2021

ՀՀ ՄԻՊ-ը դատապարտել է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում

10:09 - 16/հունվարի/2021

Տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ցանկացած միջոցառում պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների երաշխավորմամբ․ ՄԻՊ

22:23 - 15/հունվարի/2021

Ադրբեջանը նաև քրեական գործեր է հարուցում մեր գերիների նկատմամբ, որի իրավունքը չունի. Արման Թաթոյան |armtimes.com|

17:01 - 15/հունվարի/2021

Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից. ՀՀ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի իշխանությունների հերթական հայատյացության դեպքի մասին

12:41 - 15/հունվարի/2021

ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ

20:35 - 14/հունվարի/2021

Ֆեյսբուքում երեխաների լուսանկարներ հրապարակելիս ցուցաբերեք առավելագույն զգուշություն. ՄԻՊ

11:30 - 14/հունվարի/2021

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է արտահերթ զեկույց այն մասին, որ Ադրբեջանում հայ գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար

22:19 - 13/հունվարի/2021

Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է. Արման Թաթոյան |armenpress.am|

14:47 - 12/հունվարի/2021

Տեղ համայնքում բնակիչները զրկվել են 2000 հեկտար, Որոտանում՝ մոտ 326 , Ագարակում՝ մոտ 60 հեկտար հողատարածք օգտագործելու հնարավորությունից․ Արման Թաթոյան |tert.am|

13:47 - 12/հունվարի/2021

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ճանապարհային հատվածների մասով մի շարք խնդիրներ կարգավորված չեն. ՄԻՊ |armenpress.am|

13:20 - 12/հունվարի/2021

Անթույլատրելի է հետպատերազմական փուլերում մարդասիրական հարցերը քաղաքականացնելը. ՄԻՊ |1lurer.am|

13:19 - 12/հունվարի/2021

  • 1
  • 2
  • 3
  • ...
  • 18
Երկրորդական լուրեր

Արման Թաթոյանը Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հետ կապված հարցեր

17:19 - 19/հունվարի/2021

Նռնաձորում գրեթե 200 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածքները բնակիչները չեն կարողանում օգտագործել. ՄԻՊ

20:58 - 10/հունվարի/2021

Թաթոյանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում ռազմագերիների վերաբերյալ Ալիևի հայտարարության վրա

21:41 - 1/հունվարի/2021

Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով. ՄԻՊ-ը՝ Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին

11:30 - 27/դեկտեմբերի/2020

ՀՀ ՄԻՊ-ն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները |armenpress.am|

20:36 - 25/դեկտեմբերի/2020

Արցախի և Հայաստանի ՄԻՊ-երը հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

11:52 - 25/դեկտեմբերի/2020

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը աշխատանքային այցով Մոսկվայում է

15:40 - 24/դեկտեմբերի/2020

Զինված հեղաշրջման կոչերը խիստ դատապարտելի են․ Մարդու իրավունքների պաշտպան

13:49 - 24/դեկտեմբերի/2020

ՄԻՊ-ը հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմի նահատակների հիշատակին

22:38 - 21/դեկտեմբերի/2020

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց

23:14 - 18/դեկտեմբերի/2020

Ադրբեջանցի զինվորականների մոտ հայտնաբերված քարտեզներում ՀՀ զգալի մասը ներկայացվում է որպես Ադրբեջանի պատմական տարածք. ՀՀ ՄԻՊ

23:57 - 17/դեկտեմբերի/2020

Թուրքիայի և ադրբեջանի նախագահների ելույթները ՀՀ ժողովրդի կյանքին ուղղված բացահայտ սպառնալիք են, բացահայտ ահաբեկում, որոնք միջազգային իրավունքի բացարձակ արգելքների ներքո են․ ՀՀ ՄԻՊ

21:31 - 10/դեկտեմբերի/2020

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին են ներկայացվել ադրբեջանական վայրագությունների ու խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ

22:23 - 8/դեկտեմբերի/2020

ՄԻՊ-ը ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարին է փոխանցել Ադրբեջանի դաժանությունների ապացույցները

21:27 - 8/դեկտեմբերի/2020

Կոչ ենք անում Արման Թաթոյանին`ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար. Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ

15:08 - 8/դեկտեմբերի/2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացրել է նոր զեկույցի մասին, որը կուղարկվի միջազգային մարմիններին

23:08 - 7/դեկտեմբերի/2020

  • 1
  • 2
  • 3
  • ...
  • 5
© 2021 infocom.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:



INFOTAGS
Դիտել նաև
    Հեղինակ՝
    Արդեն նվիրաբերվել է՝
    դրամ
    Ինչպե՞ս է աշխատում
    համակարգը

    Պատճենել հղումը