Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981, Երևան) ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն է։
1998-2007թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության և 27 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։
- 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
- 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
- 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
- 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
- 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հրաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։