Արայիկ Վլադիմիրի Հարությունյան
  • Challenge
  • #միՇնչով - տպագիր տարբերակ
  • Ինֆոթեգեր
  • Հայտնել լուր
  • Հետադարձ կապ
  • Նախագծի մասին

Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Գլխավոր լուրեր

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել Արցախի արտաքին գործերի նախարարությունում

18:42 - 20/հունվարի/2021

Արայիկ Հարությունյանը Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների հետ քննարկել է պատերազմի հետևանքներն ու առկա մարտահրավերները

20:11 - 19/հունվարի/2021

Արցախում նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման (ԷԿՈ) պետական ծրագիրը. ԱՀ նախագահ

15:23 - 17/հունվարի/2021

Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ԱՀ նախագահ

10:06 - 17/հունվարի/2021

Արցախում իրականացրած մի շարք ծրագրերի համար Արայիկ Հարությունյանը վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

19:34 - 16/հունվարի/2021

Արցախի նախագահը խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների շուրջ խորհրդակցություն է հրավիրել

15:15 - 15/հունվարի/2021

Արցախի նախագահը ընդունել է Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը

21:25 - 8/հունվարի/2021

Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

18:04 - 7/հունվարի/2021

Արցախի նախագահն ու պետնախարարը ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան տոնի պատարագների

15:19 - 6/հունվարի/2021

Արա Այվազյանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարմանն առնչվող հարցեր

20:23 - 5/հունվարի/2021

«Արցախահայության բարօրությանն ուղղված սոցիալական միջոցառումները լինելու են շարունակական». Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ սոցապ նախարարին

19:32 - 5/հունվարի/2021

Թող 2021 թվականը հեռու պահի Հայոց հայրենիքը նոր արհավիրքներից, դառնա ազգային վերականգնման ու վերակազմակերպման տարի․ Արայիկ Հարությունյան

10:17 - 1/հունվարի/2021

ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների սոցիալական առաջնահերթ խնդիրները. Արայիկ Հարությունյան

17:39 - 31/դեկտեմբերի/2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

20:32 - 30/դեկտեմբերի/2020

Արցախի նախագահն ընդունել է Շիրակի մարզից ժամանած գերեվարվածների հարազատներին

20:51 - 27/դեկտեմբերի/2020

Մեծագույն հուզմունքով ընդունեցինք լուրը, որ Դուք 2021-ը հռչակել եք Արցախի տարի. ԱՀ նախագահը՝ Արամ Ա-ին

20:03 - 24/դեկտեմբերի/2020

  • 1
  • 2
  • 3
  • ...
  • 23
Երկրորդական լուրեր

Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին հետմահու Արցախի հերոսի կոչում է շնորհվել |armtimes.com|

22:14 - 14/հունվարի/2021

ՀՀ կառավարությունը նախատեսում է գործարկել արցախահայությանն աջակցելու նոր ծրագրեր

15:29 - 5/հունվարի/2021

Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

20:45 - 4/հունվարի/2021

Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից. նախարարի պաշտոնին նշանակվել է Դավիթ Բաբայանը

19:03 - 4/հունվարի/2021

Կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ․ մասնակցել է նաեւ Արայիկ Հարությունյանը

21:27 - 3/հունվարի/2021

Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է Արցախի հերոսի կոչում

19:03 - 25/դեկտեմբերի/2020

ԱՀ նախագահն ընդունել է ՌԴ ԱԻՆ օպերատիվ խմբի ղեկավար Իգոր Կուտրովսկուն

14:07 - 11/դեկտեմբերի/2020

Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արայիկ Հարությունյան

19:23 - 5/դեկտեմբերի/2020

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

14:29 - 2/դեկտեմբերի/2020

Եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը պայման էր դնելու՝ Կարմիր Շուկա-Շուշի ավտոճանապարհը իրենց հսկողության տակ պիտի լինի․ Նիկոլ Փաշինյան

18:13 - 29/նոյեմբերի/2020

Երախտագիտություն ենք հայտնում ՌԴ-ին` տարածաշրջանում խաղաղության վերականգնման գործում ցուցաբերած աջակցության համար. ԱՀ նախագահ

00:18 - 23/նոյեմբերի/2020

ԱՀ նախագահ Արայիկ Հարություննյանն այցելել է Մարտունի, հանձնարարականներ տվել վերականգնման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ

19:14 - 21/նոյեմբերի/2020

ԿԳՄՍ նախարարն այցելել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

20:24 - 19/նոյեմբերի/2020

ԱՀ նախագահն ու ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինվորական դատախազի առաջին տեղակաը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը

20:20 - 15/նոյեմբերի/2020

Արայիկ Հարությունյանը հյուրընկալել է Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը

18:47 - 14/նոյեմբերի/2020

Արցախի նախագահը 18 տարեկան զոհված զինվորներին ու նրանց մայրերին դավաճան չի համարել․ Նաիրա Զոհրաբյանը մանիպուլացնում է

20:13 - 12/նոյեմբերի/2020

  • 1
  • 2
  • 3
  • ...
  • 6
© 2021 infocom.am | Բոլոր իրավունքները պաշտպանված են:



INFOTAGS
Դիտել նաև
    Հեղինակ՝
    Արդեն նվիրաբերվել է՝
    դրամ
    Ինչպե՞ս է աշխատում
    համակարգը

    Պատճենել հղումը