Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ Տավուշի մարզում իրավապահների կողմից «Առավոտ» օրաթերթի աշխատակցի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ, որում ասվում է․ «Արձանագրում ենք, որ ցուցարարների դեմ ուժ կիրառելիս ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել տեղում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդ որում, այդ ապօրինի գործողությունները, որպես կանոն, անպատիժ են մնում։ Պահանջում ենք Ներքին գործերի նախարարությունից՝ անհապաղ ծառայողական քննություն իրականացնել և բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին, պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների օրինական գործունեության խոչընդոտումները»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ [ՀՀ կառավարություն]
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «դրական է վերաբերում» Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու Իլհամ Ալիևի առաջարկին։ «Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
Որտեղ տեսնում եք, որ սյուներ կան, դրանք, այո՛, կարելի է համարել սահմանազատված․ Ալեն Սիմոնյան «Այդտեղ կտեղակայվեն սահմանապահները, զորքերի մասով լարվածություն չի լինի, և ես մեծ հույս ունեմ, որ նման ձևով կշարունակենք մեր ամբողջ սահմանը սահմանազատել»,- ասել է ԱԺ նախագահը։ Դիտարկմանը, թե քննադատություն կա, որ Հայաստանի իշխանությունը միակողմանի զիջման է գնում և հարցին, թե ի՞նչ է ստանում Հայաստանը այս գործընթացից, Սիմոնյանը պատասխանել է․ - «Սահման ենք ստանում։ Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է»։ |azatutyun.am|
Ապրիլի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ դեպքով երեկ Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին, նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։ |azatutyun.am|
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին 10-12 կմ-ը արդեն կարելի է սահմանազատված համարել։ Ըստ Իլհամ Ալիևի՝ երկու կողմերն էլ (Հայաստանն ու Ադրբեջանը-խմբ․) կառուցողական մոտեցում ունեն այս հարցում և եթե հաջորդ փուլում նույն մոտեցումը դրսևորվի, ապա հնարավոր կլինի շատ ավելի արագ առաջ շարժվել։ Նա նաեւ նշել է, որ «4 գյուղերի հատվածում սահմանազատում սկսելու առաջարկը Ադրբեջանինն է եղել»։
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։ Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կանցկացվի արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2024 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2024 թ. մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները: |tert.am|
👮♂️ԱԺԲ-ի երեկվա բողոքի ակցիայից 96 անձ բերվել է ոստիկանություն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (ՎԻՎ օրենսգրքի 182-րդ հոդված)։ Այս մասին «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան հայտնեց Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։ Բոլորը բաց են թողնվել թե ոչ՝ այս պահին հայտնի չէ․ Գաբրիելյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։
Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք: Սա կարևոր քայլ է կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար: [ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխներկայացուցիչ Վեդանտ Պատել] |tert.am|
Ապրիլի 21֊ին, Բագրատաշեն տանող ճանապարհի փակման ակցիայի ժամանակ, ԵԿՄ անդամների սադրանքի հետևանքով ձերբակալվել է Մարտական Եղբայրության 7 անդամ՝ Մասիս Շիրոյան, Արամայիս Աղաբեկյան, Գոռ Ասատրյան, Արման Պետրոսյան, Հենրիկ Մկրտչյան, Հովսեփ Ղազարյան, Հրանտ Տեր-Աբրահամյան։ Այսօր տեղի ունեցած դատական նիստում խուլիգանության մեղադրանք է առաջադրվել Արման Պետրոսյանին և որոշում ընդունվել նրան 1 ամսով կալանավորելու մասին։ [Մարտական եղբայրություն]
Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական ՀԿ–ներ
Այսօր 18:30Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօր 18:092026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. Անդրեասյան |arm.sputniknews.ru|
Այսօր 17:27ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Այսօր 17:04Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Այսօր 17:01«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Այսօր 16:57Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ |armenpress.am|
Այսօր 16:52Mobile Centre-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է առաջին եռամսյակում |hetq.am|
Այսօր 16:19Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Այսօր 16:16Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ
Այսօր 16:00Պահանջում ենք՝ բացատրել ոստիկաններին այսպիսի բարդ իրավիճակներում լրատվության կարևորությունը․ Լրագրողական ՀԿ–ներ
Այսօր 18:30Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօր 18:092026 թ.-ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով. Անդրեասյան |arm.sputniknews.ru|
Այսօր 17:27ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Այսօր 17:04Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
Այսօր 17:01«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Այսօր 16:57Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ |armenpress.am|
Այսօր 16:52Mobile Centre-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է առաջին եռամսյակում |hetq.am|
Այսօր 16:19Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Այսօր 16:16Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ մասնակիցները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Նիկոլ Փաշինյանի գործողությունների վերաբերյալ
Այսօր 16:00