Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրել է մինչեւ BB- մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ |news.am|
06:31 - 13 հուլիսի, 2019

Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրել է մինչեւ BB- մակարդակ՝ բացասական կանխատեսմամբ |news.am|

news.am: Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակից նվազեցրել է մինչեւ BB-, վարկանիշի կանխատեսումը բացասական է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գործակալության հաղորդագրությունը:

Գործակալությունը վարկանիշի նվազեցման գործոնների թվում նշում է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Չեթինքայայի հրաժարականը, Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունները եւ ԱՄՆ պատժամիջոցների վտանգը՝ կապված Ռուսական Ս-400 զենթահրթիռային համալիրների մատակարարումների հետ: Դրանից բացի, վարկանիշը եւ բացասական կանխատեսումը արտացոլում են ինֆլյացիայի բարձր մակարդակը, դրամավարկային քաղաքականության խստացումը, ոսկու-արժութային պահուստների ծավալը:

Միաժամանակ, վարկանիշին աջակցություն է ցույց տալիս երկրի խոշոր եւ դիվերսիֆիկացված տնտեսությունը՝ ակտիվորեն զարգացող մասնավոր հատվածով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել