Exit Poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են |lragir.am|
10:49 - 29 ապրիլի, 2019

Exit Poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են |lragir.am|

lragir.am: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը կարծում է, որ Հայաստանի նախագահական ընտրություններին Exit poll չանցկացնելու պատճառները օբյեկտիվ են։ Այդ մասին նա ասել է Նովոստի-Արմենիա գործակալության թղթակցին։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ այդ հարցը չի մտնում ԵԱՀԿ տեղական գրասենյակի լիազորությունների մեջ։

«Որքանով ինձ հայտնի է, խոսքն այն մասին է, որ առաջադրվել եւ քննարկվել է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ Exit poll-ի անցկացման հարցը, որը, վերջիվերջո, պատշաճ աջակցություն չի ստացել մի շարք օբյեկտիվ պատճառներով», ասել է նա։

Ինչպես կարծում է Կապինոսը, նման որոշում կայացնելու հիմնական պատճառներից մեկը այն է, որ ձեռք չի բերվել հստակ պատկերացում, թե ով պետք է անցկացնի Exit poll –ը, իսկ դա, նրա խոսքով, շատ կարեւոր հարց է։

Հունվարի 18-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը (USAID) որոշում են կայացրել չիրականացնել Exit poll՝ 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ։

Exit poll-ը չի անցկացվելու այն պատճառով, որ Միջազգային հանրապետական ինստիտուտին (IRI) եւ Baltic Surveys Ltd/Gallup-ին չի հաջողվել հարցի բոլոր ընթացակարգերի մասին պայմանավորվածություն ձեռք բերել եւ չի գտնվել բոլոր կողմերը բավարարող որոշում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել