COVID-19. Մեծ Բրիտանիայում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել |armenpress.am|
18:07 - 18 ապրիլի, 2020

COVID-19. Մեծ Բրիտանիայում 5 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 275 հազար 738-ի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 156 հազարը: Ապաքինվել է 582 հազար 424 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 710 հազար 212 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 37 հազար 175 է: Այս ցուցանիշով ԱՄՆ-ն առաջինն է դարձել աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 191 հազար 726 է: Այստեղ 800-ից ավելի նոր դեպք  է գրանցվել: Մահացության ցուցանիշը 20 հազար 043 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 172 հազար 434 է: Վարակից մահացել է 22 հազար 745 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 147 հազար 969 հաստատված դեպք, մահացել է 18 հազար 681 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջորդում է Գերմանիան, որտեղ 141 հազար 968 հաստատված դեպք կա, մահացել է 4 հազար 377 մարդ: Գերմանիային հաջորդում է Մեծ Բրիտանիան: Մեծ Բրիտանիայում կա 114 հազար 217 հաստատված դեպք: Նոր դեպքերի թիվը 5 հազարից ավելին է: Մահացության ցուցանիշը կազմում է 15 հազար 464:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 719 ընդհանուր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 632 մարդ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

 

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել