96 միլիոն դրամ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պահպանման ծախսերին |hetq.am|
08:08 - 27 հունիսի, 2019

96 միլիոն դրամ՝ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պահպանման ծախսերին |hetq.am|

hetq.am։ Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության պահպանման ծախսերի նպատակով կառավարությունն այսօրվա նիստին մոտ 96 միլիոն դրամ հատկացրեց: Նշենք, որ վարչությունը ընդգրկված է արտակարգ իրավիճակների նախարարության կազմում:

Ինչպես հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը, այս տարվա ապրիլ ամսվա որոշմամբ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալությունը վերակազմավորել է հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, արդյունքում նախարարության հաստիքների թիվը ավելացել է 40 հաստիքով:

Սակայն այդ հաստիքների պահպանման համար գումար չի հատկացվել: Այդ պատճառով կառավարությունը որոշեց պետական բյուջեից մոտ 96 միլիոն դրամ հատկացնել նախարարությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել