9-րդ դասարանի կենտրոնացված քննությունից հետո մինչև 14։00-ն ԳԹԿ կայքում կտեղադրի թեստերն ու պատասխանները
05:53 - 17 մայիսի, 2019

9-րդ դասարանի կենտրոնացված քննությունից հետո մինչև 14։00-ն ԳԹԿ կայքում կտեղադրի թեստերն ու պատասխանները

Հայոց լեզու առարկայից 9-րդ դասարանի կենտրոնացված ավարտական քննությունից հետո մինչեւ ժամը 14։00-ն Գնահատման եւ թեստավորման կենտրոնը atc.am կայքում կտեղադրի թեստերը եւ դրանց պատասխանները։ Այս քննությունն անցկացվելու է մայիսի 26-ին: Տեւողությունը 120 րոպե է, քննության սկիզբը՝ ժամը 11։00-ին։

«Քննությունից անմիջապես հետո ստուգող մասնագետների կողմից ստուգվելու եւ գնահատվելու է միայն թեստի՝ շարադրության տարրեր պարունակող հատվածը։ Թեստերը դրանից հետո մուտքագրվելու են համակարգչային ծրագրով եւ սքանավորվելու ԳԹԿ-ում։ Ամբողջ աշխատանքի ստուգումը կատարվելու է համակարգչային ծրագրով՝ առանց մարդու միջամտության՝ հաջորդ օրերի ընթացքում։ Հիշեցնենք, որ գործընթացը վերաբերում է 31 հազար քննաթեստին։ Արդյունքների հրապարակումը տեղի կունենա յոթերորդ օրը՝ հունիսի 2-ին՝ աշակերտների ուսումնառության դպրոցներում»,- հավելում է ԳԹԿ-ն։

Արդյունքների հրապարակումից հետո 24 ժամվա ընթացքում գնահատականը բողոքարկելու մասին դիմումը, եթե դրա անհրաժեշտությունը կա, ներկայացվում է դպրոցի տնօրենին: Տնօրենն իր հերթին 24 ժամվա ընթացքում դիմում է ներկայացնում ԳԹԿ: Գանգատարկումից հետո վերջնական արդյունքները հայտնի են դառնալու հունիսի 10-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել