Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել. ոստիկանները հայտնաբերել են նրա դին
01:11 - 20 օգոստոսի, 2022

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել. ոստիկանները հայտնաբերել են նրա դին

Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան: Դեպքի մասին առավել մանրամասն ոստիկանությունը կներկայացնի առաջիկայում:

Հիշեցնենք, որ նռնակով զինված քաղաքացին ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել