Մենք նշել ենք, որ փաստաթուղթ կա, բայց դեռ քննարկումներ չենք սկսել, քանի դեռ ադրբեջանական զինուժը չի լքել ՀՀ տարածքը. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|
21:10 - 20 մայիսի, 2021

Մենք նշել ենք, որ փաստաթուղթ կա, բայց դեռ քննարկումներ չենք սկսել, քանի դեռ ադրբեջանական զինուժը չի լքել ՀՀ տարածքը. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Երեկ, երբ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ փաստաթուղթ են շրջանառել, մենք ասել ենք՝ այո, ստացել ենք այն, բայց այդ փաստաթուղթը քննարկելու համար կա կարևոր նախապայման՝ ադրբեջանական զինուժը պետք է լքի ՀՀ սուվերեն տարածքը: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:  

Նա նշեց, որ դեռևս ԱԽ առաջին նիստում կարևոր ռազմավարական որոշում են կայացրել, այն է, որ իրենք պետք է բոլոր գործողությունները հնարավորինս հրապարակային կատարեն, և, ըստ նրա, իշխանությունն այդպես էլ աշխատել է: 

«Մենք նշել ենք, որ փաստաթուղթ կա, բայց մենք դեռ քննարկումներ չենք սկսել, քանի որ մինչև քննարկումներ սկսելը շատ կարևոր է, որ ադրբեջանական զինուժը լքի ՀՀ տարածքը, այդ իսկ պատճառով հանրության հետ հաղորդակցություն չի եղել: Միակ պատճառը դա է: Մենք հասկանում ենք, որ որոշ շրջանակների դուր չի գալիս նման հաջողությունը, նրանք ցայտնոտի մեջ են»,- ընդգծեց Գրիգորյանը:  

Նրա խոսքով՝ հստակ միջազգային կոնսենսուս է ձևավորվել, որ ադրբեջանական զինուժը պետք է լքի ՀՀ տարածքը: 

«Ադրբեջանական ԶՈՒ գործողությունները նպատակ են ունեցել սպառնալիք ստեղծել ՀՀ-ում սպասվող ընտրություններին, և որքան մեծանում է խաղաղ լուծման հնարավորությունը, ավելի շատ են փորձեր արվում տորպեդահարել այդ գործընթացը: Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով լուծենք այդ խնդիրը, եթե չկարողանանք, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկելու այլ մեխանիզմներ խնդիրը լուծելու համար»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել