«Հետները զրուցել եմ, հետ են գնացել»․ Հաթերքի գյուղապետը՝ ադրբեջանցիների առաջ գալու մասին |civilnet.am|
15:28 - 18 մայիսի, 2021

«Հետները զրուցել եմ, հետ են գնացել»․ Հաթերքի գյուղապետը՝ ադրբեջանցիների առաջ գալու մասին |civilnet.am|

civilnet.am: Մայիսի 18-ին համացանցում տեղեկություն տարածվեց, որ Հաթերք և Նարեշտար գյուղերում թշնամին առաջ է տվել դիրքերը, իսկ Չարեքտարում ադրբեջացիներ են մտել ու կերուխում արել՝ թողնելով ադրբեջանական քաղցրավենիքներ։ 

«Շաբաթ օրվանից մինչև հիմա գյուղում եմ: Սուտ տեղեկություն է: Անմիջապես բնակիչներից եմ հարցրել, նման բան չի եղել», – ասաց Չարեքտար համայնքի ղեկավար Կամո Ցականյանը:

Նա ավելացրեց, որ գյուղը վերաբնակեցման շրջան է, պետք չէ կեղծ տեղեկություններով ժողովրդին վախեցնել: 

«Ոչ մի բան իրականությանը չի համապատասխանում: Թե ով է նման տեղեկատվություն տարածում՝ չեմ կարողանում գտնել: Մի կրակոց անգամ չի եղել», – Հաթերքում դիրքեր առաջ տալու վերաբերյալ ասաց համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը: Նա հավելեց, որ պարզապես թեթևակի առաջխաղացում է եղել, հետո հետ են գնացել․ «Հետները զրուցել եմ, իրար հասկացել ենք՝ հետ են գնացել իրենց տեղերը»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել