Վրաստանը կարող Է մի քանի շաբաթ անց բացել ցամաքային սահմանները |armenpress.am|
16:45 - 13 մայիսի, 2021

Վրաստանը կարող Է մի քանի շաբաթ անց բացել ցամաքային սահմանները |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի իշխանությունները պլանավորում են ցամաքային սահմանները բացել մի քանի շաբաթ անց: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան:

Նախարարի կանխատեսումներով, հենց այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, կավարտվի կորոնավիրուսի երրորդ ալիքը: «Ցամաքային սահմանների անվտանգ բացումը հիմնական խթաններից մեկն Է զբոսաշրջության համար: Ցամաքային սահմանների բացումն ընդհանուր առմամբ պլանավորվում Է, բայց ժամանակի տեսակետից այն կարող Է համընկնել երրորդ ալիքի ավարտվելու հետ:

Հավանաբար, դա առաջիկա մի քանի շաբաթվա հարց Է»,-Տուռնավան ասել Է լրագրողներին: Վրաստանի իշխանությունները ցամաքային սահմանները փակել են, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները կարող են Վրաստանում հայտնվել օդային ճանապարհով: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ համավարակի պայմաններում օդային ճանապարով ժամանող զբոսաշրջիկների առողջական վիճակի վերահսկումն ավելի հեշտ Է, քան ցամաքային: Վրաստանը սահմանակից Է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, հաղորդել Է Sputnik-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել