Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում քիմիական զենքի օգտագործման նշանների մասին |tert.am|
16:09 - 13 մայիսի, 2021

Պաղեստինում հայտարարել են Գազայի հատվածում քիմիական զենքի օգտագործման նշանների մասին |tert.am|

tert.am: Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Գազայի հատվածում հարվածների հետևանքով մահացածներից մի քանիսի մոտ թունավոր գազերով խեղդամահ լինելու նշաններ են հայտնաբերվել: Ինչպես նշում է radiosputnik.ria.ru-ն, այս մասին ասված է Պաղեստինի առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:

Նախարարությունից հայտնում են, որ զոհերի մարմինները տեղափոխվել են «Աշ Շիֆա» բժշկական կենտրոն:

«Դիահերձողի կողմից հետազոտումից հետո պարզվել է, որ մահվան անմիջական պատճառը խեղդումն է, կան նաև հստակ նշաններ, որոնք ցույց են տալիս թունավոր գազերի շնչման պատճառով խեղդվելու հավանականությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել