Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի համար լրացուցիչ կհատկացվի 400 մլն դրամ |armenpress.am|
15:27 - 13 մայիսի, 2021

Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ ծախսերի համար լրացուցիչ կհատկացվի 400 մլն դրամ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ընդունեց որոշում՝ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման, ևս 43 բնակավայրերի բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով: Գործադիրի համապատասխան որոշմամբ փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառվել էր 7 համայնքի 43 բնակավայր:

Սահմանամերձ այդ համայնքներին ևս ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու համար: Դրա համար պահանջվում է 400 միլիոն 205.8 հազար դրամ, որը գործադիրը կհատկացնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել