Պետական դավաճանության գործով առաջին նիստը. ամբաստանյալի կնոջը բերման ենթարկելու որոշում կայացվեց |armtimes.am|
14:34 - 13 մայիսի, 2021

Պետական դավաճանության գործով առաջին նիստը. ամբաստանյալի կնոջը բերման ենթարկելու որոշում կայացվեց |armtimes.am|

armtimes.am: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի  նախագահությամբ այսօր սկսվեց պետական դավաճանության գործով առաջին դատական նիստը:

Այս գործով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ամուսիններ Մայիս Սահակյանն ու Ստելլա Սարգսյանը: Նրանցից միայն Մայիս Սահակյանն է գտնվում կալանքի տակ: Այսօրվա նիստին դատարան էր ներկայացվել միայն ամուսինը, իսկ կինը թեեւ ծանուցվել էր, բայց  դատարան չէր ներկայացել: Նիստին չէր ներկայացել նաեւ ամբաստանյալների պաշտպանը: Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին՝ հնարավոր է տեղեկացված լինեք, թե ինչու Ստելլա Սարգսյանը չի ներկայացել նիստին, ամբաստանյալը պատասխանեց. «պարոն դատավոր, երեւի երեխայի հետ ա կապված եղել, որ չի ներկայացել»:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց նման պայմաններում հետաձգել  դատական նիստը եւ նշանակել այլ հերթի. «Միեւնույն ժամանակ, զեկուցվեց, որ Ստելլա Սարգսյաննը եւ երկու վկաները պատշաճ ծանուցված են այսօրվա դատական նիստի համար, ուստի այս պայմաններում միջնորդում եմ պատշաճ ծանուցված ամբաստանյալին եւ  վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել»,- ասաց մեղադրող դատախազը:

Պաշտպանի բացակայության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս  Ամբաստյալ Մայիս Սահակյանն էլ ասաց. «ես էլ կարող եմ պաշտպանել իմ իրավունքները»: Նա սակայն  նիստը հետաձգելու դեմ առարակություն չուներ: «Ես միայն միջնորդում եմ իմ զանգերի եւ տեսակցությունները բացելու վերաբերյալ, որ կապ հաստատեմ իմանամ ինչի չեն եկել»,- ասաց Սահակյանը: Նրա այս միջնորդությունըմ սակայն կքննվի կողմերի մասնակցության պարագայում:

Այսպիսով դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հուլիսի 6-ին:

Շարունակությունը՝ armtimes.am–ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել