Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսվել է անվտանգության խորհրդի արտահերթ նիստը |armtimes.com|
13:21 - 13 մայիսի, 2021

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ սկսվել է անվտանգության խորհրդի արտահերթ նիստը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության շենքում սկսվել է անվտանգության խորհրդի արտահերթ նիստը: Ինչպես Կառավարության նիստի ընթացքում տեղեկացրեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նիստում մանրամասն քննարկվելու են Սյունիքում ստեղծված իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները:

Ըստ Փաշինյանի՝ կայացվելու են անհրաժեշտ որոշումներ՝ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ:

Երեկ եւս տեղի էր ունեցել անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Փաշինյանը ադրբեջանցիների գործողություններն անհանդուրժելի էր համարել Հայաստանի Հանրապետության համար՝ այն անվանելով ոտնձգություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել