Երեւանի քաղաքապետարանի 250 տրանսպորտային միջոցներն այսօր վերսկսել են բնականոն աշխատանքը |armtimes.com|
13:15 - 13 մայիսի, 2021

Երեւանի քաղաքապետարանի 250 տրանսպորտային միջոցներն այսօր վերսկսել են բնականոն աշխատանքը |armtimes.com|

armtimes.com: Երեւանի 25 երթուղիներ սպասարկող ու երեկ առավոտյան երթուղի դուրս չեկած շուրջ 250 տրանսպորտային միջոցներն արդեն շարունակում են բնականոն աշխատել: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Նա նաեւ նշեց, որ «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ն վերսկսել է վառելիք մատակարարել:

Հարցին, թե ինչպե՞ս է հաջողվել խնդիրը կարգավորել ու վառելիքի մատակարարումն ապահովել, քանի որ մատակարարող ընկերության հետ ունեցած պարտքի հարցը դեռ լուծված չէ, Կարապետյանն ասաց. «Մնացած հարցերը աշխատանքային կարգով ընթացքում կլուծվեն»։

Հիշեցնենք՝ «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները երեկ՝ մինչեւ օրվա առաջին կեսը, սպասարկում չէին իրականացրել: Այն երթուղիներում, որոնք սպասարկում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն, քաղաքացիները չեն կարողացել օգտվել հանրային տրանսպորտից, քանի որ ավտոբուսները պարկից դուրս չեն եկել՝ պատճառաբանելով, որ վառելիք չունեն: Մատակարարող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ»-ը չի կատարում իր պարտավորությունները: Ավելի ուշ 250 տրանսպորտային միջոցներից 85-ը սկսել էին աշխատել, սակայն դրանք այն գազելներն են, որոնք ռեզերվային վառելիքով, կամ այն ավտոբուսները, որոնք գազային շարժիչով են աշխատել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել