Դատախազությունը բողոքարկել է Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով 13 անձի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը
 |hetq.am|
22:50 - 12 մայիսի, 2021

Դատախազությունը բողոքարկել է Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով 13 անձի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը |hetq.am|

hetq.am: Դատախազությունը Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով անցնող 13 անձի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոք է ներկայացրել։ Այս մասին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Վերաքննիչ բողոքներով դատախազությունը պահանջում է կալանավորել վերը նշված 13 անձանց։ Վերջիններիս ամբողջական ցանկը մեզ հայտնի չէ, սակայն հայտնի է, որ նրանց թվում են Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանը, քաղաքացի Մելս Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում։ Այցի ընթացքում քաղաքացիները բողոքի ակցիաներ են կազմակերպել, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Գործով մի խումբ անձինք, որոնց թվում՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, բողոքի ակցիայի այլ մասնակիցներ բերվել են Քննչական կոմիտե, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու կամ խուլիգանություն կատարելը կազմակերպելու հոդվածներով և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունները։

Կալանավորվել է միայն մեկ քաղաքացի, որի վերաբերյալ որոշումը կայացրել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել