Իսրայելի ԱԳՆ-ն ՀԱՄԱՍԻ կողմից հրթիռակոծումն անվանել է ծրագրված ահաբեկչություն
 |shantnews.am|
22:40 - 12 մայիսի, 2021

Իսրայելի ԱԳՆ-ն ՀԱՄԱՍԻ կողմից հրթիռակոծումն անվանել է ծրագրված ահաբեկչություն |shantnews.am|

shantnews.am: 

Քիչ առաջ ՌԻԱ «Նովոստի»-ն, հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը, տեղեկություն է տարածել, որ Սդերոտում բնակելի տան վրա ընկած հրթիռի հետևանքով մահացել է 6-ամյա երեխա:

Իսրայելը ենթարկվել է ՀԱՄԱՍ շարժման կողմից ծրագրված ահաբեկչական հարձակմանը, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ խոսնակ Լիոր Հայաթը:

«Իսրայելը ենթարկվում է ահաբեկչական հարվածների: Այն համակարգված ու ծրագրված է Համաս ահաբեկչական խմբավորման կողմից: Այն ուղղված է Իսրայելում միլիոնավոր խաղաղ բնակիչների դեմ»,- ասել է Հայաթը ճեպազրույցի ժամանակ:

 

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել