Հրթիռակոծության հետևանքով իսրայելցի զինվորական է զոհվել, ՀԱՄԱՍ-ն էլ հայտնել է իր առաջնորդներից մեկի մահվան մասին
 |factor.am|
20:10 - 12 մայիսի, 2021

Հրթիռակոծության հետևանքով իսրայելցի զինվորական է զոհվել, ՀԱՄԱՍ-ն էլ հայտնել է իր առաջնորդներից մեկի մահվան մասին |factor.am|

factor.am: Գազայի հատվածից Իսրայելի տարածքի հրթիռակոծության հետևանքով իսրայելցի զինվորական է զոհվել։ Այս մասին Twitter-ում գրառմամբ հայտնել է այդ երկրի Պաշտպանության բանակը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հանդիսացող «Իզեդդին ալ-Քասամ» խմբավորումն իր հերթին հայտարարել է Իսրայելի կողմից անկլավի հրթիռակոծության հետևանքով իր առաջնորդներից մեկի՝ Գազայի համար պատասխանատու Բասամ Իսայի զոհվելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսպիսով, Իսան դարձել է 2014 թվականից ի վեր ՀԱՄԱՍ-ի ամենաբարձրաստիճան առաջնորդը, որը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել