Տիգրան Ուրիխանյանը և Արա Աբրահամյանն այսօր հուշագիր կստորագրեն
 |armtimes.com|
19:14 - 12 մայիսի, 2021

Տիգրան Ուրիխանյանը և Արա Աբրահամյանն այսօր հուշագիր կստորագրեն |armtimes.com|

armtimes.com: «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության ղեկավար, անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է միայնակ, առանց դաշինքների։

«Ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան մայիսի 15-ին, մեր կուսակցության համագումարի ընթացքում։ Այն տեղի կունենա Կառավարության նիստերի դահլիճում»,-ասաց Ուրիխանյանը:

Նա հայտնեց, որ այսօր «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում է հուշագիր ստորագրել «Ռուսաստանի հայերի միության հետ»: «Փոխգործակցության հուշագիր է ստորագրվելու մեր և միության միջև»,- ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Ռուսաստանի հայերի միության» ղեկավար Արա Աբրահամյանն արտահերթ ընտրություններին ներկայանա «Ալյանս» կուսակցության ընտրացուցակով, Տիգրան Ուրիխանյանը կոնկրետ պատասխան չտվեց․

«Կա համագործակցություն Արա Աբրահամյանի հետ ու միշտ եղել է, սա առաջին անգամը չէ»։ Ճշտող հարցին՝ ի՞նքն է գլխավորելու կուսակցության ցուցակը, Տիգրան Ուրիխանյանը նշեց․ «Դժվար է ասել։ Համագումարի ընթացքում ընտրություն կլինի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել