Ադրբեջանը մայիսի 16-20-ը 15 000 զինծառայողի մասնակցությամբ ահաբեկիչների չեզոքացման զորավարժություններ կանցկացնի |tert.am|
15:28 - 12 մայիսի, 2021

Ադրբեջանը մայիսի 16-20-ը 15 000 զինծառայողի մասնակցությամբ ահաբեկիչների չեզոքացման զորավարժություններ կանցկացնի |tert.am|

tert.am: Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի համաձայն՝ մայիսի 16-ին ադրբեջանական բանակում զորավարժություններ կսկսվեն տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ, գրում է minval.az-ը:

Ինչպես փոխանցել են երկրի պաշտպանության նախարարությունից, զորավարժություններին կմասնակցեն առավելագույնը 15 000 զինծառայող, մինչև 300 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 400 հրթիռահրետանային կայանք, հրթիռային բազմակի համակարգեր, ականանետեր և հակատանկային զենքեր, մինչև 50 տարբեր նպատակների ռազմական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի միավորներ:

Զորավարժությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն հրամանատարությունը և վերահսկողությունը, զորքերի մարտական պատրաստվածությունը և վերախմբավորումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել