Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով մեղադրյալ Հայկ Հայրապետյանն արդարացվել է |hetq.am|
14:58 - 12 մայիսի, 2021

Սյունիքում բողոքի ակցիաների դեպքերով մեղադրյալ Հայկ Հայրապետյանն արդարացվել է |hetq.am|

hetq.am: Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով մեղադրյալ Հայկ Հայրապետյանն արդարացվել է: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Հայրապետյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:

Հիշեցնենք, որ Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով՝ խմբի կազմում խուլիգանությունը՝ զուգորդված բռնությամբ և առանձնակի ցինիզմով:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նա ձերբակալվել էր, ապա դատարանի որոշմամբ՝ ազատ արձակվել: Շխիմյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ․ Ագարակ, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Շարունակությունը՝ hetq.am–ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել