Իշխանասարի շրջանում հակառակորդի հետ որեւէ ընդհարում չի եղել․ Իշխանասար վարչական շրջանի ղեկավար
13:56 - 12 մայիսի, 2021

Իշխանասարի շրջանում հակառակորդի հետ որեւէ ընդհարում չի եղել․ Իշխանասար վարչական շրջանի ղեկավար

Իշխանասար վարչական շրջանի ղեկավար Մարատ Պետրոսյանն Infocom-ին հայտնեց, որ Իշխանասարի շրջանում հակառակորդի հետ որեւէ ընդհարում չի եղել։

«Ընդհանրապես ոչ մի բան չկա, ոչ մի կրակոց չկա։ Մեր ամբողջ նախիրը հիմա էլ այդ դաշտերում է»,- նշեց նա։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը Infocom-ի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե հակառակորդը Սյունիքի Իշխանասարի ուղղությամբ հարձակում է նախաձեռնել։

Իսկ Վերիշեն բնակավայրի ղեկավար Արարատ Օրդյանը հայտնել է, որ այս գիշեր հակառակորդը Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքով առաջացել է դեպի Գորիսի Վերիշեն բնակավայրի վարչական տարածք՝ լճի տարածքը վերցնելով իր հսկողության տակ՝ հավելելով, որ մինչեւ այս գիշեր՝ լճի միայն 30 տոկոսն է եղել հակառակորդի հսկողության տակ։ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն էլ Infocom-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել