Վերաբնակեցման նպատակով Արցախ է տեղափոխվել 54 ընտանիք
21:05 - 11 մայիսի, 2021

Վերաբնակեցման նպատակով Արցախ է տեղափոխվել 54 ընտանիք

2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի Արցախ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակում, Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար 54 ընտանիք է տեղափոխվել (271 մարդ):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության Կառավարության օպերատիվ շտաբը:

Վերաբնակեցման համար կազմակերպվել է ճանաչողական 9 այց, որոնցում ընդգրկվել են 56 ընտանիքների գլխավոր անդամները: Դրանց արդյունքում, 6 ընտանիքի տեղափոխման գործընթացը ևս կազմակերպման փուլում է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել