Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
18:21 - 11 մայիսի, 2021

Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով մայիսի 10-ին և 11-ին սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ՊՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել