ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ապահովել նրանց կապը ընտանիքների հետ
15:03 - 11 մայիսի, 2021

ԿԽՄԿ-ն շարունակում է այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին և ապահովել նրանց կապը ընտանիքների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին և օգնում նրանց կապ պահպանել իրենց ընտանիքների հետ: Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը:

«Մենք շարունակում ենք այցելել Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ անազատության մեջ գտնվողներին, որոնց անազատությունը պաշտոնապես հաստատվել է։ Մենք օգնում ենք, որ նրանք կապ պահպանեն իրենց ընտանիքների հետ։ Սա արվում է Կարմիր խաչի ուղերձների, բանավոր հաղորդագրությունների, իսկ վերջերս նաև հեռախոսազանգերի և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով»,- նշված է ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել